Հայնտի է՝ որ երկրներն են հրավիրվել մասնակցելու 2019 թվականի Ամերիկայի գավաթին

Հայտնի է դարձել , թե որ երկրներն են մասնակցելու 2019 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը:

Ինչպես հաղորդում է Globesporte-ն, խաղարկությանը հրավիրված մասնակից երկրներն են ԱՄՆ-ն, Մեքսիկան, Ճապոնիան, Չինաստանը, Պորտուգալիան և Իսպանիան:

Գավաթին խաղարկության մասնակցության հրավեր ստանալու է 6 պետություն. երկուսը՝ Ասիայից, երկուսը՝ Ամերիկայից և ևս երկուսը՝ Եվրոպայից: Ասիայից մասնակից հրավիրելիս հաշվի են առնվելու տնտեսական գործոնները, Ամերիկայից հրավիրելիս ՝ խաղային որակները, իսկ Եվրոպայից հրավիրելու դեպքում հաշվի կառնեն քաղաքական գործոնները:

Գավաթի խաղարկությանը ցանկանում են մասնակցել նաև Ավստրալիան և Հարավային Կորեան: Վերջնական որոշումը դեռ կայացված  չէ: 2020 թվականից Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա 4 տարին մեկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ