Հայտնի է՝ երբ շարք կվերադառնա Ռոնալդուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ապաքինումը արագ է ընթանում:

Պորտուգալացին արդեն վազում է և շատ դրական է տրամադրված իր մասնակցությանը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին, որը կայանալու է մայիսի 4-ին:

Ֆուտբոլիստը իր ողջ ուժերն է ներդնում, օրական 3 անգամ մարզում է անցկացնում ֆիզիոթերապևտի հսկողության տակ:

Ռոնալդուի ապաքինումը այնքան արագ է ընթանում, որ հնարավոր նա կկարողանա ընդհանուր խումբ վերադառնալ արդեն երկուշաբթի:

Նշվում է, որ պորտուգալացու ազդրի վնասվածքը այնքան լուրջ չէ, որքան ակնկալվում էր: Այսպիսով, հարձակվողը ցողունային բջիջներով բուժման կարիք չի ունենա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ