Հայկական «Ուրարտու» ակումբը 2016/17 մրցաշրջանում հանդես կգա ռուսական սուպերլիգայում

Հայկական «Ուրարտու» ակումբը հայտ է ներկայացրել հաջորդ մրցաշրջանում ռուսական սուպերլիգայում մասնակցելու համար:

«Մենք որոշել ենք մեր ուժերը փորձել ռուսական Սուպերլիգա 1-ում, որպեսզի հասկանանք մեր հնարավորությունների չափը: Չենք ցանկանում կրկնել վրացական «Վիտա» ակումբի անցած ճանապարհը ՝ պարտվելով մրցակիցներին 50 միավորի տարբերությամբ: Հետագայում ցանկանում ենք հանդես գալ ՎՏԲ լիգայում: Այժմ սպասում ենք սուպերլիգայի ակումբների պատասխանին:

Ակումբում հիմնականում հանդես են գալու Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ,ովքեր վերջերս նվաճեցին Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Արա Պողոսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ