Հայկական ակումբ Եվրասիական լիգայո՞ւմ

Ռուս նախկին ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ և «Справедливая Россия» կուսակցության անդամ Վալերի Գազաևը հայտարարել է, որ պետք է մոտ ժամանակներս ստեղծվի Եվրասիական լիգան:

«Մենք պետք է մտածենք նոր ընդհանուր լիգա ստեղծելու մասին, այն երկրների համար, ովքեր մտնում են Մաքսային միության մեջ և իհարկե ՈՒԵՖԱ-ի անդամ են:

Ռուսական ակումբներից բացի, այդ լիգայում իրենց ակումբները կարող են ներկայացնել Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը: Եվրասիական լիգայի ստեղծման դեպքում ակումբները հնարավորություն կստանան նաև գումար վաստակել գովազդի միջոցով:

Այս ամենը վաղուց էինք նախագծել և այն գրեթե պատրաստ է»,- ասել է Գազաևը:

Վերջինս վստահ է, որ Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը արժանի ներկայացուցիչներ կկարողանան պատրաստել լիգայի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ