Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքն անսասան է

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝  անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները:

Իր հաղթարշավը շարունակեց մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով մրցաշարի հետնապահ Կարեն Հովհաննիսյանին: Հայկը 7,5 միավորով ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքը:

Նա արդեն 1,5 միավորով է գերազանցում իր մոտակա մրցակից Տիգրան Հարությունյանին: Վերջինս պարտության մատնեց Դավիթ Քալաշյանին: Գերազանց մեկնարկից հետո իր դիրքերը զիջել է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով 5,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Հովիկը հաշտություն կնքեց Մանուել Պետրոսյանի հետ: Վերջինս ունի 4,5 միավոր:

Նույնքան միավորով 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Հակոբյանը հաղթեց Նորայր Թորոսյանին: Արման Միքայելյան-Շանթ Սարգսյան, Ռաֆայել Բակունց-Լևոն Բաբուջյան և Արմենակ Եղիազարյան-Դավիթ Շահինյան պարտիաներում հաղթեցին սպիտակ խաղաքարերով խաղացած շախմատիստները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ