Հայկ Մարտիրոսյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 6-րդ տուրը հաղթական էր առաջատար դիրքերում գտնվող շախմատիստների համար: Մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթելով գրոսմայստեր Լևոն Բաբուջյանին, 5,5 միավորով շարունակեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Իսկ ահա Բաբուջյանի համար մրցաշարը լրիվ ձախողված պետք է համարել: Նա 1,5 միավորով նախավերջին՝  13-րդ հորիզոնականում է:

Նախորդ տուրում կրած առաջին պարտությունից հետո կրկին իր բարձրության վրա էր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով հաղթելով Դավիթ Շահինյանին, վաստակեց 5 միավոր:

4 միավորով 3-րդ հորիզոնականում է Տիգրան Հարությունյանը: Նա հաշտություն կնքեց Արամ Հակոբյանի հետ: Տուրի մյուս ոչ-ոքին արձանագրվեց Դավիթ Քալաշյանի և Արմենակ Եղիազարյանի մրցավեճում:

3,5-ական միավորով 4-5-րդ տեղերում են Մանուել Պետրոսյանն ու Նորայր Թորոսյանը: Մանուելը հաղթեց  Ռաֆայել Բակունցին, Նորայրն առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ: Անհաջող ելույթները շարունակեց Կարեն Հովհաննիսյանը, ով Շանթ Սարգսյանի հետ պարտիայում 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու առանց միավորի շարունակում է եզրափակել աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ