Հայաստանի Օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը Ռիոյի ճանապարհին է

Այսօր Ռիո մեկնեց Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումը: Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, և սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական մայրաքաղաք: Պատվիրակության հետ էր նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը: Պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Օլիմպիական խաղերից առաջ եզրակացություն անելը անշնորհակալ գործ էր: Սակայն ուզում եմ նշել, որ  որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական խաղերին մասնակցում են այն մարզիկները, ովքեր բարձր վարկանիշ ունեն և հույս են ներշնչում , որ այ խաղերում կունենանք երազած արդյունքները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Նշենք, որ նախորդ օրը նույն չվերթով Ռիո են մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ