Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կրկին պարտվել է

Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի երկրորդ ընկերական հանդիպումը Վրաստանի 1999 թ. ծնված պատանիների հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ-ն:

3:0 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականը: Խաղի ընթացքում Գեորգի Իվանիաձեն երկու անգամ դարձել է գոլի հեղինակ, ևս մեկ գոլ էլ Բեքա Քավթարաձեն է խփել:
Երկրորդ խաղակեսում Էրիկ Պետրոսյանը չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Մարտի 1-ին կայացած նախորդ ընկերական հանդիպմանը  Վրաստանի հավաքականը կարողացել է 4 գնդակ ուղարկել մեր հավաքականի դարպասը և հաղթել 4:1 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ