Հայաստանի Մ17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի Մ17 թիմի հետ

Լեհաստան Մ-17-Հայաստան Մ-17՝ 1:1

Քիչ առաջ Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրոնում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Լեհաստանի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: 21-րդ րոպեին Միխալ Սկորաշը բացեց խաղի հաշիվը, իսկ 29-րդ րոպեին մեր հավաքականից Արսեն Եղիազարյանն այն հավասարեցրեց: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 3-ին մեր թիմը կմրցի Իսրայելի հավաքականի հետ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 4. Տիգրան Այունց 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (9. Արմեն Հովհաննիսյան, 54) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ