Հայաստանի Մ-19 թիմը զիջել է Բելառուսի Մ-19 ընտրանուն խոշոր հաշվով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ու Բելառուսի Մ-19 հավաքականի միջև առաջին ընկերական հանդիպումը՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Էրիկ Պետրոսյանը:

Երկրորդ կեսում բելառուս ֆուտբոլիստները 3 գնդակ են ուղարկել մեր ընտրանու դարպասը՝ առավելության հասնելով 4:1 հաշվով:

Հավաքականների միջև երկրորդ ընկերական խաղը կկայանա օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ