Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Սլովակիայի Մ-19 ընտրանուն

Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշտում Հայաստանի Մ-19 հավաքականն ուժերն է չափել Սլովակիայի Մ-19 ընտրանու հետ: Սլովակիայի Մ-19 հավաքականը հաղթել է 1:0 հաշվով՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝
12. Նիկոլաս Մելիքյան, 2. Հայկ Սարգսյան, 3. Արթուր Խաչատրյան, 4. Հարություն Գարինյան, 5. Արթուր Դանիելյան, 6. Արթուր Նադիրյան, 7. Հրաչիկ Գևորգյան, 8. Էրիկ Վ. Վարդանյան, 9. Էրիկ Պետրոսյան, 10. Արման Խաչատրյան, 11. Հովհաննես Հարությունյան

Պահեստայիններ՝ 1. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար Գրիգորյան, 14. Վահե Մուրադյան, 15. Նարեկ Ավագյան, 16. Էդգար Մովսեսյան, 17. Էրիկ Է. Վարդանյան, 18. Վահան Բիչախչյան

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան

Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում հունիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ