Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտվել է

Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարի երկրորդ տուրի` Ռումինիայի և Հայաստանի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով` ռումինուհիների հաղթանակով: Մեկական գոլի հեղինակներ են դարձել Բարտալիսը, Պետրեն, Ամբրուշը, դուբլ են ձևակերպել Չիոլակուն և Բորոշը:

Նշենք, որ առաջին տուրի խաղում մեր աղջիկները պարտվել էին նորվեգուհիներին 8-0 հաշվով:

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի թիմը կհանդիպի տանտերերին` Լեհաստանի հավաքականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ