Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ուելսին

Ապրիլի 14-ին Կիպրոսում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը՝ Հայաստանի, Կիպրոսի, Ուելսի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի Մ-16 հավաքականը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Ուելսի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնակարգի համաձայն ոչ-ոքի խաղալու դեպքում նշանակվում է հետխաղային 11-մետրանոցների հարվածաշար: 11-մետրանոցները ավելի հաջող իրացրեցին մեր ֆուտբոլիստները և հաղթեցին 3-2 հաշվով:

Մրցաշարի առաջին խաղում Կիպրոսի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին 4:0 հաշվով:

Ապրիլի 16-ին Հայաստանի Մ-16 հավաքականը կհանդիպի Կիպրոսի և ապրիլի 18-ին՝ Ջիբրալթարի հավաքականների հետ:

 

    Խ Հ Ո Պ Հ11մ Պ11մ Գ Մ
1. Կիպրոս 1 1 0 0 0 0 4-0 3
2. Հայաստան 1 0 0 0 1 0 0-0 2
3. Ուելս 1 0 0 0 0 1 0-0 1
4. Ջիբրալթար 1 0 0 1 0 1 0-4 0

 

ՀՖՖ պաշտոնական կայք

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ