Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Կիպրոսում  արդեն ավարտվել է ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը:

Հայաստանի Մ-16 հավաքականը վերջին տուրում հանդիպել է Ջիբրալթարի Մ-16 հավաքականի հետ: Ժիրայր Շաղոյանի գոլի շնորհիվ մեր թիմը հաղթել է 1:0 հաշվով և մրցաշարում զբաղեցրել է  երկրորդ տեղը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

Կիպրոսի և Ուելսի միջև հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածները ավելի հստակ իրացրել են դաշտի տերերը՝ 4-3:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ