Հայաստանի Մ-15 հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց ՆՀՀ Մակեդոնիային

Քիչ առաջ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությամբ, կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Մեր թիմից 2 գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը: Մրցաշարի մրցակարգի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են հետխաղային 11-մետրանոց հարվածներ, որոնցում էլ ավելի ուժեղ գտնվեց Հայաստանի Մ-15 հավաքականը:

Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ: Իսկ այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին, մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ կրկին մրցելով Բելառուսի հավաքականի հետ:

ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ