Հայաստանի Մ-14 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի Մ-15 հավաքականի հետ

Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի մինչև 14 տարեկանների և Կիպրոսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Առաջին խաղակեսում Գևորգ Տարախչյանը բացեց հաշիվը:

Կիպրոսցիները վերականգնեցին հաշիվը Էդգար Մանուկյանի ինքնագոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի վերջին րոպեին Վազգեն Սարիբեկյանը կրկին առաջ մղեց մեր թիմին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում նույն Սարիբեկյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ապրիլի 7-ին:

 

ՀՖՖ պաշտոնական կայք

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ