Հայաստանի Մ-14 և Մ-15 հավաքականները պարտություններով են սկսել Զարգացման մրցաշարը

Ապրիլի 18-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Խաղային առաջին օրը մրցել են Հայաստանի  և Բելառուսի մինչև 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի հավաքականը պարտվել է 0-2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Պալյուկան:

Հայաստանի Մ-14 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով

22.Արմեն Քոչարյան 2.Յուրի Քոլոզյան (19. Միքայել Ասլանյան, 52), 3.Վահրամ Մախսուդյան, 6.Գոռ Առաքելյան. 7.Ստեփան Մկրտչյան, 9.Տիգրան Յաղմուրյան (18. Րաֆֆի Մաթևոսյան, 48), 10.Արթուր Սերոբյան, 11.Դավիթ Ոսկանյան (16. Սերյոժա Բաբայան, 41) 15.Էդգար Թամազյան 17.Էմիլ Տեր-Մկրտչյան 21.Սպարտակ Հայրապետյան

Գլխավոր մարզիչ` Սարգիս Մովսիսյան

Այս տարիքային խմբի մյուս մրցավեճում ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը 2-0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ընտրանու նկատմամբ:

Մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականը 1-4 հաշվով պարտություն է կրել Կիպրոսի ընտրանուց: Մեր հավաքականից միակ գոլը հեղինակել է Ռոբերտ Բաղրամյանը:

Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Ռուբեն Մարտիրոսյան 2. Արսեն Գալստյան 3. Էդգար Մանուկյան 4. Գևորգ Արաբյան (20. Աշոտ Ավետիսյան, 70) 5. Ստեփան Սահրադյան 9. Գևորգ Տարախչյան 10. Նարեկ Ալավերդյան (10. Նարեկ Ալավերդյան, 58) 11. Հակոբ Մաթևոսյան (7. Ալբերտ Դարբինյան, 58) 13. Արման Պողիկյան (15. Նարեկ Հովհաննիսյան, 58) 17. Լևոն Բադալյան (19. Իշխան Նազարյան, 41) 18. Ռոբերտ Բաղրամյան (6. Սարգիս Դավեյան, 70)

Գլխավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան

Այս տարիքային խմբի մրցաշարի մյուս խաղում Ուզբեկստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ