Հայաստանի թենիսի կանանց թիմը մեկնարկել է «Ֆեդերացիայի Գավաթում»

Ապրիլի 11-ին Չեռնոգորիայում մեկնարկել է կանանց թենիսի «Ֆեդերացիայի Գավաթը» որը կտևի մինչը ապրիլի 16-ը: Հայաստանի թիմում հանդես են գալիս Անի Ամիրաղյանը, Լուսինե Չոբանյանը և Անի Սաֆարյանը:  Թիմի մարզիչը Գայանե Մովսիսյանն է:

Այսօր կայացել է Եվրոպա/Աֆրիկա տարածաշրջանի 3-րդ խմբի առաջին հանդիպումը: Այս խմբում Հայսատանի մրցակիցներն են Մակեդոնիայի, Իսլանդիայի և Իռլանդիայի հավաքականները:

Մեր թիմի առաջին ներկայացուցիչը՝ Լուսինե Չոբանյանը 6-3 6-0 հաշվով արդեն զիջել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Կատարինա Մարինկովիկչին:

Անի Ամիրաղյանը 6-0 6-2 հաշվով հաղթել է Մագդալենա Ստոիլկովսկային: Իսկ զուգախաղում Անի Ամիրաղյանն ու Անի Սաֆարյանը պարտություն են կրել Մագդալենա Ստոյլկովսկա /Կատարինա Մարինկովիկչ զույգի դեմ պայքարում՝ 2-6 2-6 հաշվով: Այսպիսով, Հայաստան – Մակեդոնիա՝ 1-2:

Վաղը մեր հավաքականը կհանդիպի Իսլանդիայի թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ