Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այսօր տեղի ունեցած առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Նշենք, որ Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ նոր է ժամանել Երևան, Ռուսլան Կորյանը Երևան է ժամանելու այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ