Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին՝ Թուրքիայի Անթալյա քաղաքում:

Ուզբեկստանի հավաքականի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 62-րդ տեղը: Աշխարհի առաջնության՝ Ասիայի գոտու որակավորման փուլում թիմը 5 խաղում վաստակած 9 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում իր խմբում՝ առաջ թողնելով Իրանի և Հարավային Կորեայի հավաքականներին:

Հայաստանի և Ուզբեսկտանի հավաքականները նախկինում հանդիպել են երկու անգամ: 2001թ. կայացած խաղում Հայաստանը հաղթել է 2-0, իսկ 2010թ. խաղում՝ 3-1 հաշվով:

Նշենք, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլում իր հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2017թ. մարտի 26-ին՝ Երևանում, Ղազախստանի հավաքականի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ