Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրեց «Ալաշկերտը»

Հայաստանի հավաքականի թեկնածու, «Բանանցի» նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

27-ամյա ֆուտբոլիստն այսօր արդեն մարզում է անցկացրել իր նոր թիմի հետ:

Նաև հաղորդվում է, որ «Ալաշկերտի» մարզումներին է մասնակցում «Արարատի» նախկին հարձակվող Գևորգ Նռանյանը: Նրա կարգավիճակն ակումբում կհստակեցվի մոտ ժամանակներս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ