Հայաստանի հավաքականի հերթական ֆուտբոլիստը միացավ «Վարդարին»

Bucket Group Sports Management գործակալությունը, որը զբաղվում է մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային գործունեությամբ, տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես ներկայացվել է որպես Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» ֆուտբոլիստ: Ինչպես գիտենք, այս թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Նախկինում «Գանձասար-Կապանում» հանդես եկող ֆուտբոլիստը ամառվա կեսից մարզվում էր «Վարդարի» հետ, մասնակցում էր ստուգողական հանդիպումների: Նոր մրցաշրջանից առաջ նա 1 տարվա պայմանագիր է կնքել, որը հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը վերջին շրջանում պարբերաբար հրավիրվում էր Հայաստանի հավաքական, սակայն առաջիկա խաղերի համար նա հայտավորված չէ: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը դա մեկնաբանել է ֆուտբոլիստի` առողջական որոշակի խնդիրներ ունենալու հանգամանքով:

Տիգրան Բարսեղյանը մակեդոնական Վարդարի ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանի շնորհանդեսը որպես Վարդարի ֆուտբոլիստ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ