Հայաստանի հավաքականի «ընկերական» այցը Թուրքիա և «Ռեալի» 100մլն-անոց կորուստը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարվա փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալյա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Արթուր Պետրոսյան. «Ուզբեկստանի հավաքականի ընտրությունը որպես մրցակցի պատահական չէ: Այդ ընտրանին գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ մեր ապագա մրցակից Ղազախստանի հավաքականը: Խաղալու ենք հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով»:

Արթուր Պետրոսյան. «Հավաքականի առաջատարները չեն մասնակցի Ուզբեկստանի հետ խաղին»

«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է «Բանանցի» նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Հայաստանի հավաքականի թեկնածուն արդեն մարզում է անցկացրել նոր թիմի կազմում:

Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրեց «Ալաշկերտը»

Կայացել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ դրամական բավականին խիստ պատժամիջոցներ են սահմանվել «Գանձասար-Կապանի», «Փյունիկի», «Ալաշկերտի» և «Արարատի» նկատմամբ:

ՀՖՖ-ն 500 հազար դրամով տուգանել է «Գանձասար-Կապանին», 50 հազարականով՝ «Փյունիկին» և «Ալաշկերտին»

1 2 3 4 5 6
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ