Հայաստանի հավաքականը ժամանեց

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային ուղերթով ժամանեցին Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այստեղից մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոստի 31-ին՝ ժամը 21:15-ին, կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ