Հայաստանի հավաքականը թեթև մարզում է անցկացրել ԱՄՆ-ում

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն այսօր ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։

Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշեց այսօր անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ  և այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Ավելացնենք, որ այսօրվա մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ