Հայաստանի հավաքականը փոփոխված կազմով մեկնել է Լեհաստան

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Վարշավա չարտերային թռիչքով մեկնել են Լեհաստան, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի  Լեհաստան-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Գեղամ Կադիմյանը լքել է հավաքականի ճամբարը՝ վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքականին է միացել Ռուսլան Կորյանը: Լեհաստան չի մեկնել նաև Հայաստան – Ռումինիա խաղում կարմիր քարտ ստացած Գոռ Մալաքյանը: Առաջիկա խաղում Վարուժան Սուքիասյանի տրամադրության տակ կլինեն 22 ֆուտբոլիստներ.

 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վահագն Մինասյան «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Զավեն Բադոյան, «Բանանց»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Վարշավական պատմություններ ՄԱՍ 1 (ֆոտո, վիդեո)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ