Հայաստանի հավաքականը մեծ թռիչք է կատարել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն նոյեմբերի 24-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը 38 հորիզոնականի թռիչք է կատարել ու հայտնվել է 87-րդ տեղում: Մեր մրցակիցներից Ղազախստանի հավաքականը 97-րդն է, Չեռնոգորիան 63-րդն է, Դանիան՝ 46-րդը, Ռումինիան՝ 39-րդը, իսկ Լեհաստանը մնացել է 15-րդ հորիզոնականում:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, Բրազիլիան շրջանցել է Գերմանիային և բարձրացել երկրորդ հորիզոնական, 4-րդ տեղում Չիլին է, այնուհետև՝ Բելգիան: Լավագույն տասնյակում են նաև Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը և Իսպանիան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ