Հայաստանի հավաքականը մեկնեց Չեխիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային թռիչքով մեկնեցին Չեխիա: Օգոստոստի 31-ին՝ ժամը 21:15-ին, Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Նախապես հրավիրված 26 ֆուտբոլիստներից Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին նախապատրաստվելու համար ընտրվել են 23 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Լևոն Հայրապետյանը չի մասնակցի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել նաև «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը և հարձակվող Վարդան Պողոսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ