Հայաստանի հավաքականը կխաղա բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում

Մոլդովայում շարունակվող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը պարտության է մատնել Իռլանդիայի թիմին և դուրս եկել եզրափակիչ:

Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր մրցակցին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով` 35:34: Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմերի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը` 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 60:74 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Անդրե Սպայտ Մկրտչյանը` վաստակելով 24 միավոր:

Կիսաեզրափակչի մյուս զույգերը կազմել են Անդորրան և Սան Մարինոն: Նրանք ուժերը կչափեն Երևանի ժամանակով 21:30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ