Հայաստանի հավաքականը երկու մարզում է անցկացրել մայիսի 26-ին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին: Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Վարուժան Սուքիասյանի թիմը անցկացրեց 2 մարզում։ Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետևեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։

Երեկոյան մարզումը կրում էր ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո՝ մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։ Վաղը մեր հավաքականն առաջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ