Հայաստանի հավաքական է հրավիրվել ևս մեկ դարպասապահ

«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է կապանյան ակումբի ֆեյսբուքյան էջը, իսկ ապա հաստատեց նաև ՀՖՖ-ն:

Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելով «Փյունիկին» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել, որի ընթացքում իր խաղով աչքի է ընկել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Հանդիպմանը ներկա Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները որոշել են նրան ազգային թիմ հրավիրել։ Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը նախկինում էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է ընկերական մեկ հանդիպում։

ՀՖՖ կայքը հայտնում է, որ Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի կազմում կփոխարինի վնասվածք ստացած Գոռ Մանուկյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ