Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

Հունաստանի Խալկիդա քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել է Մակեդոնիայի թիմին՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հանդիպումն ավարտվել է 56:67 հաշվով: Այս խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Էնոչը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Պորտուգալիայի ընտարնու հետ: Խաղը կկայանա Հուլիսի 16-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ