Հայաստանի դրոշը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում Մադրիդի «Ռեալն» առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Մադրիդի «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: Գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, Միլանից հետաքրքիր ու բացառիկ ռեպորտաժներ է պատրաստում «Վիվառո Նյուզի» թղթակից Գևորգ Լոռեցյանը, ով բազմաթիվ պատմություններ է ներկայացրել ինչպես քաղաքում տիրող մթնոլորտի, այնպես էլ այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի մասին:

Մեր թղթակիցը Եվրոպայի ակումբային խոշորագույն մրցաշարի եզրափակիչին է ներկայացել Հայաստանի դրոշով: Նշենք, որ այս խաղին աշխարհի տարբեր ծայրերից հետևում են շուրջ 185 միլիոն երկրպագու:

16

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ