Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ

Նոյեմբերի 17-27-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի երիտասարդների հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է մրցավայր: Նոյեմբերի 17-ին տեղի կունենա առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ