Հայաստանի բասկետբոլի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Առաջին ալիքով

Հայաստանի բասկետբոլի հավաքականը առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի Փոքր երկրների տղամարդկանց առաջնությանը, որը այս տարի մեկնարկելու է հունիսի 28-ին Մոլդովայում: Հայ մարզասերներին «Առաջին ալիքը» բացառիկ հնարավորություն է ընձեռնում դիտելու Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղը:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի հավաքականների հետ:

28 հունիսի
19:15 Մոլդովա-Հայաստան
29 հունիսի
14:45 Անդորրա-Հայաստան
30 հունիսի
14:45 Հայաստան-Ուելս

Կիսաեզրափակիչ դուրս կգան առաջին հորիզոնականում հայտնված հավաքականները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ