Հայաստանի Բարձրագույն խմբի ու Առաջին խմբի առաջնությունում կատարվել են փոփոխություններ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

Ս.թ. մարտի 26-ից հետաձգված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին:

«Արարատ»-«Ալաշկերտ», ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա, սկիզբը ժամը 14:00-ին:
«Շիրակ»-«Բանանց», Գյումրի «Քաղաքային» մարզադաշտ, սկիզբը ժամը 16:00-ին:
«Գանձասար-Կապան»-«Փյունիկ», Կապան, «Գանձասար» մարզադաշտ, սկիզբը ժամը 14:00-ին:

Ս.թ. մարտի 7-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ-2»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի Ակադեմիայում, սկիզբը ժամը 16:00-ին:

Ս.թ. մարտի 21-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի «Միկա-2»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, «Միկա» մարզադաշտում, սկիզբը ժամը 16:00-ին:

ՀՖՖ պաշտոնական կայք

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ