Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Գվատեմալայի ընտրանու դեմ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ֆուտբոլ +»-ին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ մայիսի վերջին Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջագայության կուղևորվի Միացյալ Նահանգներ, այստեղ ստուգողական երկու հանդիպում կանցկացնի: Մրցակիցներից մեկը կլինի Գվատեմալայի հավաքականը, որի հետ 2000 թվականին մեր հավաքականն արդեն հանդիպել է:

Հավաքականի ծրագրերի հետ կապված հնարավոր են նաև փոփոխություններ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում: Մասնավորապես մայիսի 28-ին նախատեսված վերջին տուրի հանդիպումները կարող են շուտ կայանալ:

Աղբյուրը ՝ totalfootball.am

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ