Հայաստանի առաջնության հանդիպումները կհեռարձակվեն հայկական հեռուստաալիքներով

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը տրվելու է օգոստոսի 6-ից, տեղեկացնում է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել «Պան Արմենիան Մեդիա Գրուպ» ընկերության հետ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ առաջնության եւ Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումների ցուցադրման վերաբերյալ: Խաղերը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն «Արմենիա Թի Վի», Ա Թի Վի և «Արմնյուզ» հեռուստաալիքներով: Ամեն տուրից կհեռարձակվի երկու կենտրոնական խաղ և Հայաստանի Գավաթի խաղարկության լավագույն հանդիպումները:

Առաջին տուրի հանդիպումները կհեռարձակվեն «Արմնյուզ» հեռուստաալիքով: Օգոստոսի 6-ին, ժամը 17:30-ին կհեռարձակվի «Շիրակ» – «Փյունիկ», իսկ օգոստոսի 7-ին, ժամը 18:00-ին՝ «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ