Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե մեդալակիր

Թուրքիայի Տրաբզոն քաղաքում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում մրցելույթներ են ունեցել ազատ ոճի հայ ըմբիշները:

Հայաստանը ներկայացրած 4 ազատ ոճայիններից երկուսը նվաճել են արծաթե, երկուսը՝ բրոնզե մեդալ՝ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

55 կգ քաշային Կարեն Զուրաբյանը երկու տպավորիչ հաղթանակ է տարել, այնուհետև կրել մեկ պարտություն ու բավարարվել արծաթե մեդալով: Այս քաշային կարգում հաղթող է դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչը:

66 կգ քաշային Գառնիկ Ղազարյանը երկու հաղթանակ տոնելուց հետո եզրափակիչում համառ պայքարում զիջել է հնդիկ ըմբիշին և նույնպես արժանացել արծաթե մեդալի:

Իսկ ահա 46 կգ քաշային Հունան Մանվելյանն ու 60 կգ քաշային Մերուժան Մանուկյանը կանգնել են պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Տրաբզոնում հանդես են եկել Հարություն Նալբանդյանի գլխավորությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ