Հայաստանը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Մայիսի 5-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ 110-րդ հորիզոնականում:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ղազախստանը 117-րդն է, Չեռնոգորիան՝ 94-րդը, Դանիան՝ 41-րդը, Լեհաստանը՝ 27-րդը, և Ռումինիան՝ 19-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջին 50 հորիզոնականներում փոփոխություններ ընդհանրապես չեն եղել: Առաջին տեղում կրկին Արգենտինան է, որին հետևում են Բելգիան և Չիլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ