Հայաստանը լողի Աշխարհի առաջնությունում կներկայացնի 3 մարզիկ

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Vivaronews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Կանադայի Վինձոր քաղաքում կայանալիք լողի Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 3 լողորդ:

Անի Պողոսյանը հանդես կգա ազատ ոճի 50մ ու 100մ մրցատարածություններում, Վահան Մխիթարյանը՝ 50մ և 100մ ազատ ոճում ու 50 մ բաթերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝  50մ և 100մ ազատ ոճում:

Հայաստանի լողի հավաքականի անդամ և բազմակի չեմպիոն Մոնիկա Վասիլյանը չի կարողանա մասնակցել մրցաշարին, քանի որ նոր է վերսկսել մարզումները Ռիոյի Օլիմիպիական խաղերում վնասվածք ստանալուց հետո:

«Մոնիկա Վասիլյանը Ռիոյում արմունկային հոդի վնասվածք էր ստացել: Շուրջ 3 ամիս չմարզվեց խաղերից վերադառնալուց հետո, նոր է սկսել լողալ և չէր կարող մասնակցել Աշխարհի առաջնությանը:

Մեր մասնակիցներից էլ ակնկալում ենք լավ արդյունք»,-հավելեց Միսակ Գաբրիելյանը:

Նշենք, որ լողի Աշխարհի առաջնությունը կայանալու է դեկտեմբերի 6-11-ը: Մեր լողորդները ելույթ կունենան 9-11 ընկած ժամանակահատվածում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ