Հայաստանը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 13 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային թիմը նահանջել է 13 հորիզոնականով ու հայտնվել 125-րդ տեղում:

Այժմ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է ավելի ցածր դիրք, քան Վրաստանի (122), Ադրբեջանի (88), Նամիբիայի, Մավրիտանիայի, Բոթսվանայի, Ռուանդայի, Սվազիլենդի և մի շարք այլ հավաքականները:

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի մրցակիցներից Ղազախստանը 90-րդն է, Մոնտենգրոն՝ 56-րդը, Դանիան՝ 50-րդը, Ռումինիան՝ 34-րդը, իսկ Լեհաստանը՝ 15-րդը:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինան, Բելգիան նահանջել է երկու տեղով՝ եռյակը զիջելով Գերմանիային և Բրազիլիային: 5-րդը Կոլումբիան է, տասնյակում տեղ են գտել նաև Չիլին, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ