Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա Ռիոյի Օլիմպիական խաղերում

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը, և նա նույնպես կներկայացնի Հայաստանի Ռիոյի Օլիմպիական խաղերում՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի ընդհանուր 28 ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ