Հայաստան – Չեռնոգորիա խաղը կսպասարկի չեխ մրցավարը

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Պավել Կրալովեցը՝ հայտնում է reprezentacija.me-ն:

Նշենք, որ Կրալովեցը նախկին ֆուտբոլիստ է, 1993 թվականին վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան: ՖԻՖԱ-ի մրցավար է 2005 թվականից:

Հատկանշական է, որ 2016 թվականի մարտի 1-ից նա նշանակվել է այն մրցավարների շարքում, որոնք սպասարկելու են Եվրոպա լիգայի հանդիպումները:

Հիշեցնենք, որ Հայաստան – Չեռնոգորիա խաղը կայանալու է նոյեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ