Հայ թենիսիստուհիները «Ֆեդերացիայի Գավաթում» հաղթեցին Իսլանդիային

Չեռնոգորիայում շարունակվում է կանանց թենիսի «Ֆեդերացիայի Գավաթը»: Այսօր մեր աղջիկները մրցեցին Իսլանդիայի թիմի հետ:

Լուսինե Չոբանյանը 6-1 6-1 հաշվով հաղթել է իսլանդացի Աննա Գրոնհոլմին: Որից հետո էստաֆետը հանձնել է Անի Ամիրաղյանին, որը նույնպես հաղթել է:  Անին 6-0 6-0 հաշվով գերազանցել է Իսլանդիայի մյուս ներկայացուցիչ Հերա Բրինյարսդոութիրին:

Զուգախաղում Լուսինե Չոբանյան/ Անի Ամիրաղյան զույգը հանդիպել է Աննա Գրոնհոլմ/Հերա Բրինյարսդոութիր զույգին: Արդյունքում՝  Հայաստանի թիմը հաղթել է 6-0 6-1 հաշվով:

Եվրոպա/Աֆրիկա տարածաշրջանի 3-րդ խմբում մեր հաջորդ մրցակիցը Իռլանդիան է: Ապրիլի 15-ին կկայանան Հայաստանի ու Իռլանդիայի հանդիպումները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ