Հայ շախմատիստներից լավագույնը Սերգեյ Մովսիսյանի արդյունքն է

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի մասնակից երեք հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը: 4-րդ տուրում Մովսիսյանը մրցաշարում իր 3–րդ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանին, որի հետ նախորդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էր խաղացել: Մովսիսյանը 3,5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Գաբրիելը 4-րդ տուրում էլ հաշտություն կնքեց: Նրա մրցակիցը հոլանդացի գրոսմայստեր Էրվին Լ՛Ամին էր: Գաբրիելը  վաստակեց 3 միավոր և տեղափոխվեց 14-րդ հորիզոնական: Հրանտ Մելքումյանը հաղթեց չեխ շախմատիստուհի Թերեզա Ռոդշտեյնին: Նա 2,5 միավորով 25-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Լատվիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, ով հաղթեց հնդիկ Սանթոշ Գուջրաթհի Վիդիթին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ