Հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի արդյունքն է

Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 7-րդ տուրն անհաջող էր Սերգեյ Մովսիսյանի համար, ով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցչին՝ Լինա Նարայանան Սունիլդուտին: Մովսիսյանը 2-րդ պարտությունը կրեց ու 4 միավորով նահանջեց 36-րդ հորիզոնական: Հիշեցնենք, որ նախորդ տուրում հնդիկ շախմատիստի հետ Հրանտ Մելքումյանը հաշտություն էր կնքել:

Գաբրիել Սարգսյանը կրկին բավարարվեց ոչ-ոքի արդյունքով, որը 5-րդ անընդմեջն էր: Նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ռասմուս Սվանն էր: 7 տուրից հետո Գաբրիելն ունի 4,5 միավոր:

Մեր շախմատիստներից վերջինն իր մրցավեճն ավարտեց Հրանտ Մելքումյանը: Հայ գրոսմայստերը 60-րդ քայլին մատի սպառնալիքի տակ ստիպեց հանձնվել անգլիացի միջազգային վարպետ Լավրենցե Տրենտին: Մելքումյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային իր վիճակը՝ համալրելով 5 միավոր վաստակած 14 շախմատիստների շարքը:

7 տուրից հետո 6,5 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել ուկրաինացի Պավել Էլյանովը, ով սևերով պարտության մատնեց Սանթոշ Գուջրաթի Վիդիթին: Նրան կես միավոր է զիջում իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով հաղթեց Մաքսիմ Ռոդշտեյնին: 5,5 միավորով 3-րդ տեղում ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ