Հայ շախմատիստների հաղթական օրը

Կատալոնիայի Սաբադել քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրը հաղթական էր հայ շախմատիստների համար: Կարեն Մովսիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  սևերով պարտության մատնելով կատալոնացի ՖԻԴԵ-ի վարպետ Պերե Գարիգային: Մովսիսյանը 3,5 միավորով տեղափոխվեց 2-րդ հորիզոնական և այժմ ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, կատալոնացի Մարկ Նարկիսոյին:

Վերջինս 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով մեքսիկացի Ժոզե Գարսիա Գոնսալեսին: 5-րդ տուրում Մովսիսյանը սևերով մրցելու է առաջատարի հետ:

Հաջող հանդես եկավ նաև Կարեն Գրիգորյանը՝ տոնելով մրցաշարում իր 2-րդ հաղթանակը: Նրա մրցակիցը սպիտակ խաղաքարերով խաղացող կատալոնացի Ալբերտո Գոմեսն էր: Գրիգորյանը 2,5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կմրցի կատալոնացի Գերարդ Այաթսի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ