Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեցին Անգլիայում սկսված «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 132 շախմատիստներ:

Գաբրիել Սարգսյանը սևերով հաղթեց գերմանացի Դիտմար Կոլբուսին, Սերգեյ Մովսիսյանն առավելության հասավ իտալացի Պաոլո Ֆորմենտոյի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց հոլանդացի Մարսել Փիկին:

Մրցաշարի գլխավոր մրցանակը 12 հազար ֆունտ ստեռլինգ է:  6 հազար կստանա երկրորդ մրցանակակիրը, 4 հազար՝ 3-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը: Մրցանակները նախատեսված են 1-9-րդ տեղերը գրաված շախմատիստների համար: 9-րդ տեղը գրաված մասնակցի պարգևը 1000 ֆունտ ստեռլինգ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ