Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում

Կոսովոյի Գժակովա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկային տուրում հայ շախմատիստները փայլուն արդյունք են արձանագրել:

Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ը` Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը առաջին տուրում հաղթանակներ են տարել: Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Այսօր տեղի կունենա երկրորդ տուրը: Մեր շախմատիստներից Մանուել Պետրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը կմրցեն միմյանց դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ